211652_close_icon
views-count22734 դիտում article-date 23:11 12-10-2019

«Ալավերդցի Վահագի» գործով վկան դատարանում «անսպասելի» հերքեց նախկինում տված իր բազմաթիվ ցուցմունքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, NEWS.am

Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության համար մեղադրվող քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի («Ալավերդցի Վահագ») և Վլադիմիր Դավթյանի գործով դատական նիստը հոկտեմբերի 11-ին անցավ բավականին լարված մթնոլորտում, հայտնում է [url=https://news.am/arm/news/538570.html?fbclid=IwAR037ITrjYxnCuPYk8n0cnSE_GkxrDuA-zNpuRTTnVWApEmSMphG59DBs-A]News.am[/url]-ը։ Նիստի սկսվելուն պես դատարանը որոշեց ապացույցների հետազոտումը թողնել կիսատ և, փոխելով ապացույցների հետազոտման իր իսկ կողմից նախապես հաստատված կարգը, հարցաքննել վկա Արթուր Մնացականյանին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը, սակայն, առարկեց դատարանի գործողությունների դեմ՝ նշելով, որ առանց ապացույցներն ուսումնասիրելու վկային հարցաքննել չեն կարող, քանի որ տրվելիք հարցերի գերակշիռ մասը վերաբերելու են դեռ չհետազոտված ապացույցներին։ Դատարանը մի պահ տատանվեց, թե արդյոք ինքն արդեն փոխել է ապացույցների հետազոտման կարգը, թե նոր է այդ հարցը քննարկում, ու հայտարարեց, թե դեռ փոփոխություն չի իրականացրել, ինչին այս անգամ առարկեց պաշտպանության կողմը պնդելով, որ դատական նիստի սկզբից դատարանն իրոք արդեն այդ կարգը փոխելու որոշում է հրապարակել։ «Այնպիսի իրավիճակ եք ստեղծում, որ կողմը հնարավորություն չունենա հարցեր ուղղելու վկային: Մեզ առնվազն 2 դատական նիստ է հարկավոր վկային հարցեր տալու համար, մինչդեռ դուք պատճառաբանում եք, որ նա մի քանի օրով է Հայաստանում, իսկ հաջորդ դատական նիստն էլ նշանակված է հոկտեմբերի 23-ին: Հետևաբար գործով բազմակողմանի, օբյեկտիվ քննություն չի կարող ընթանալ: Դուք ինչպե՞ս եք ապահովելու մեր իրավունքը վկային հարցեր ուղղելու: Առաջարկում ենք, որ այսօր ավարտին հասցնեք ապացույցների հետազոտումը, իսկ հաջորդ դատական նիստին արդեն անցկացնեք վկայի հարցաքննությունը»,- դատարանին դիմեց տուժողի իրավահաջորդը: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր