211652_close_icon
views-count4337 դիտում article-date 19:47 12-10-2019

Թբիլիսիի Չոր կամրջի վերանորոգման ընթացքում հայկական շիրմաքարեր են հայտնաբերվել

Թբիլիսիի Չոր կամրջի (მშრალი ხიდი, Сухой мост) վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը: Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները եղել են շինհրապարակում, որտեղ ուսումնասիրել են արդեն համարակալված շիրմաքարերը։ Դիվանագետները կապ են հաստատել կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ և Վրաստանի պատկան մարմինների հետ միասին աշխատանքներ են տարվում շիրմաքարերի հետագա ճակատագիրն որոշելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր