211652_close_icon
views-count1651 դիտում article-date 19:17 12-10-2019

Բակո Սահակյանը հանդիպել է կանադական պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում հանրապետությունում գտնվող Կանադայի պատվիրակության անդամների հետ, որի կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչութունից տեղեկացնում են, որ քննարկվել են Արցախ-Կանադա կապերին առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր