211652_close_icon
views-count1219 դիտում article-date 18:40 12-10-2019

Արցախում ռումինական պատվիրակության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանին և Ռումինիայի հայերի մության փոխնախագահ Զարեհ Նազարյանին, ովքեր Արցախում են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի շրջանակներում: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ռումինիայում Արցախի մասին տեղեկացվածության բարձրացման, հայրենիքում և Սփյուռքում հայկական ներուժի օգտագործման, խորհրդարանական դիվանագիտության և կրթության, մշակույթի ասպարեզներում համագործակցության ծրագրերին վերաբերող հարցերի շրջանակ: Երկուստեք կարևորվել է Արցախի արտաքին կապերի ակտիվացման և ապակենտրոն համագործակցության անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր