211652_close_icon
views-count49656 դիտում article-date 14:39 12-10-2019

Երևանում տեղի ունեցավ «Մենթալ Թվաբանության» միջազգային մեծամասշտաբ օլիմպիադան. Հանրապետության նախագահի տիկինը զարմացած էր երեխաների բարձր առաջադիմությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Մենթալ Թվաբանության» միջազգային մեծամասշտաբ օլիմպիադան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օլիմպիադային մասնակցում են սաներ՝ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից: Հյուրեր կան նաև Մոսկվայից, Սոչիից, Ուլան-Ուդեից, Սանկտ Պետերբուրգից, Եվպատորիայից, Ալմաթիից: Օլիմպիադայի կազմակերպիչ է հանդիսանում «IQ» կենտրոնը, որը «Մենթալ Թվաբանության» ասոցիացիայի հիմնադիրն է Հայաստանում: Այսօր տեղի ունեցած միջազգային մեծամասշտաբ օլիմպիադային ելույթով հանդես եկավ Հայաստանի նախագահ Արմեն Սարգյսանի տիկինը՝ Նունե Սարգսյանը, ով բարձր գնահատեց կազմակերպության կատարած աշխատանքը, նշելով, որ իր թոռնիկը նույնպես հաճախել է նշված կենտրոն, ինչի շնորհիվ իր նշված կենտրոնի աշխատակիցների կողմից ստացած իր գիտելիքներով զարմացրել է իրենց: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 585+
585+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր