211652_close_icon
views-count1392 դիտում article-date 14:46 12-10-2019

Արցախի խորհրդարանում ընդունել են Բելգիայի ֆրանսախոս պատվիրակության անդամներին

Հոկտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և «Արցախի Հանրապետություն – Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակի» անդամ պատգամավորները ընդունել են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Բելգիայի ֆրանսախոս պատվիրակության անդամներին: Պատվիրակությունը Արցախ է այցելել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է տեղի ունեցած համաժողովը, որը հնարավորություն է ստեղծել միավորելու աշխարհի տարբեր կետերում Արցախի անկախությանը սատարող գործիչներին: Նա բարձր է գնահատել համաժողովի աշխատանքները` Արցախը մեկուսացումից դուրս բերելու, աշխարհում այն ճանաչելի դարձնելու տեսանկյունից և նշել, որ կարևոր է, որ մասնակից բոլոր պատվիրակները իրենց երկրներում խոսեն Արցախի մասին, պատմեն այն, ինչ տեսել են մեր երկրում: Արցախի հետ ֆրանսախոս բարեկամների շրջանակի համակարգող Անդրե Դյու Բյուսը խմբի անունից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ձևավորված համագործակցությունը ամուր հիմքեր ունի կոնկրետ ոլորտներում այն առաջ մղելու համար: Նա ընդգծել է, որ փոխգործակցությունը պետք է առաջնահերթ խորացնել այն ոլորտներում, որոնք կարևոր են Արցախի համար: Անդրադարձ է կատարվել Արցախի պետական կառավարման համակարգի առանձնահատկություններին, խորհրդարանում կանանց ներկայացվածությանը, տեղական ինքնակառավարման համակարգում առկա խնդիրներին և բարեփոխումներին, կրթության, առողջապահության, մշակույթի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորություններին: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր