211652_close_icon
views-count2865 դիտում article-date 11:04 12-10-2019

Ուրֆացի հայերով բնակեցված Թել Աբյադ քաղաքը ոչնչացման վտանգի տակ է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սիրիայում գտնվող մեր աղբյուրը տեղեկացնում է, որ թուրք-սիրիական սահմանին գտնվող Թել Աբյադ՝ մեծ մասամբ ուրֆացի հայերով բնակեցված քաղաքը, որը գտնվում է երկաթուղային կայարանի հարևանությամբ, կանգնած է ոչնչացման վտանգի տակ: Քաղաքում ապրում են մոտ 200 հայեր և հարյուր ասորիներ: Թուրքիան պահանջում է, որ մեծամասամբ հայաբնակ քաղաքը տեղահանվի և տեղափոխվի սահմանից առնվազն 50 կիլոմետր հեռու: Ըստ մեր աղբյուրի՝ նախորդ օրը ռմբակոծության տակ գտնվող Ղամշլի քաղաքից Հալեպ է տեղափոխվել 16 հայ ընտանիք, չնայած հայերի մեծ մասը շարունակում է մնալ քաղաքում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր