211652_close_icon
views-count2075 դիտում article-date 09:52 12-10-2019

Արդյունաբերական վարկերն ու օտարերկրյա ներդրումները նվազել են, կապիտալը դուրս է հոսում. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Բանկային կապիտալը դուրս է գալիս տնտեսությունից: Եվ ամենևին կարևոր չէ, որ վարկերն ավելանում են: Կարևոր է, թե ուր են գնում գումարները: Փաստն այն է, որ տնտեսության իրական հատվածում վարկերը նվազում են: Ու դա վերաբերում է հատկապես արդյունաբերությանը: Նախորդ մեկ տարվա ընթացքում բանկերի վարկային պորտֆելը արդյունաբերության մեջ կրճատվել է շուրջ 130 մլն դոլարով: Հրապա­րակված վերջին տվյալներով ան­ցած տարվա հուլիսին այն անցնում էր 540 մլրդ դրամը: Արդեն այս տար­վա նույն ամսին կազմել է 478 մլրդ դրամ: Մեկ տարում բանկերի վարկային ներդրումները արդյունաբերության մեջ կրճատվել են 11,7 տոկոսով: Իսկ դա լուրջ անկում է: Սա տնտե­սության այն միակ, բայց ամենակարևոր հատվածն է, որտեղ բան­կային կապիտալը նվազել է: Այն, ինչ տեղի է ունեցել գյուղոլորտի վարկավորման բանկային պորտֆելում, լիովին տեղավորվում է տնտեսության այս հատվածի զարգացումների շրջանակներում: Ռազմավարական ճյուղ հայտա­րարված ու կառավարության «բարձր» հովանավորության տակ գտնվող գյուղատնտեսության մեջ բանկային կապիտալը, ի տարբե­րություն արդյունաբերության, վեր­ջին մեկ տարում, իհարկե, ավելա­ցել է: Այլ հարց է, թե ինչքա՞ն, մեկ տարում ընդամենը 1,2 մլրդ դրա­մով: Աճը չի հասնում նույնիսկ 1 տո­կոսի: Այս թվերը շատ խոսուն են: Դրանք վկայում են, թե կառավարության ասածներն ու իրականու­թյունն ինչքանով են տարբեր: Բան­կերի ու տնտեսության իրական հատվածի միջև անջրպետը խորա­նում է: Հույսերը, որ տնտեսական հե­ղափոխության շարժիչ ուժը պիտի դառնա բանկային կապիտալը, այդ­պես էլ մեկ տարի հետո չեն իրակա­նանում: Տնտեսության իրական հատվածը չի կարողանում մարսել թանկ փողերը, իսկ էժան փողեր Հա­յաստանում չկան կամ շատ քիչ են: Ներդումների, առավել ևս օտա­րերկրյա ներդրումների մասին խո­սելը նույնիսկ ավելորդ է: Անգամ պաշտոնական վիճակագրությունն է խոստովանում, որ արտաքին կա­պիտալը հետ է քաշվում: Տարվա առաջին կեսին տնտեսության մեջ ձևավորված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը 5 ան­գամ նվազել են: Ու դա տեղի է ունե­ցել ներքին տնտեսությունից ար­տաքին կապիտալի ավելի ակտիվ տեղաշարժի հետևանքով: Վեց ամ­սում օտարերկրյա ուղղակի ներ­դրումների մաքուր մուտքը կազմել է ընդամենը 16 մլն դոլար: Այն դեպ­քում, երբ անցած տարի հասնում էր 80 մլն դոլարի: Կապիտալը դուրս է գալիս երկրից, ինչը չի կարող մտա­հոգիչ չլինել: Դա ուղղակի պատաս­խան է կառավարության այն գործո­ղությունների, որոնք տեղի են ունե­նում Հայաստանում վերջին մեկուկես տարում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր