211652_close_icon
views-count127655 դիտում article-date 09:40 12-10-2019

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. Քարագլուխ գյուղում արջի քոթոթը հայտնվել է մետաղե ցանցի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 07:25-ի սահմաններում Արտակարգ իիրավիճակների նախարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարագլուխ գյուղի «Տանձի դարս» կոչվող հատվածում արջի քոթոթ է մնացել, ըստ նախնական տեղեկությունների, երկաթե ցանցի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային ՃԿԿ պետ, վարչության պետի տեղակալ Հարություն Մարգարյանն ու մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ռուստամ Զոհրաբյանը: Այս պահին փրկարարները սահմանազատել են տարածքը եւ գյուղացիների հետ սպասում են, որպեսզի ժամանեն հատուկ մասնագետները, որ կարողանան քոթոթին անվնաս դուրս բերել եւ տեղափոխել անտառ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գեւորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր