հիմնական կայք
Լրահոս

Նաիրա Մարգարյանը և Ավագ Ավանեսյանը հանդիպել են «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի պատվիրակներ Հիլբերտ Վերդյանի և Նիլ Բանսալի հետ

Նաիրա Մարգարյանը և Ավագ Ավանեսյանը հանդիպել են «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի պատվիրակներ Հիլբերտ Վերդյանի և Նիլ Բանսալի հետ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նաիրա Մարգարյանը և Ավագ Ավանեսյանը հանդիպել են «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի պատվիրակներ Հիլբերտ Վերդյանի և Նիլ Բանսալի հետ։


Հիլբերտ Վերդյանը հանդիսանում է Quant Network-ի հիմնադիր և գործադիր տնօրենը։ Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են հանրային ծառայություններում Բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառման հնարավորությունները մասնավորապես՝ առողջապահության, հարկային վարչարարության, թվային արժույթների և գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ոլորտներում։

BNP Paribas ֆինանսական խմբի կառավարիչ տնօրեն Նիլ Բանսալի հետ հանդիպման ընթացքում դիտարկվել են ձեռնարկատիրության մենթորների հարթակ գործարկելու մեխանիզմները և հետագա համագործակցության հեռանկարները, որի միջոցով ներուժ ունեցող ՓՄՁ-ները կստանան աճի իմպուլս։

Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվական ռեսուրսներով և համագործակցել նախագծերի շրջանակում։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք