211652_close_icon
views-count1989 դիտում article-date 17:19 11-10-2019

Տավուշի մարզում ավարտվել են խաղողի մթերման աշխատանքները

Տավուշի մարզում ավարտվել են խաղողի մթերման աշխատանքները։ Ինչպես հայտնեցին Տավուշի մարզպետարանից, մթերում են կատարել «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղը, «Իջևանի գինու և կոնյակի գործարան» ԲԲԸ-ն, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի Դեբեդավանի գինու գործարանը, «Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ-ն և «Էկոգարդեն» ՍՊԸ-ն։ Մթերվել է ընդհանուր թվով 6777 տոննա խաղող նախորդ տարվա 5762 տոննայի դիմաց։ Մթերված բերքի մեկ կիլոգրամի արժեքը կազմել է 150-160 դրամ։

Նմանատիպ նյութեր