211652_close_icon
views-count2770 դիտում article-date 16:33 11-10-2019

«Խաղաղություն Ղարաբաղին». Նիկոլ Փաշինյանը Կազիմիրովի հեղինակած գիրքն է նվիրել Վլադիմիր Պուտինին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 11-ին՝ Աշխաբադում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովից հետո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է Վլադիմիր Կազիմիրովի հեղինակած «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Երևանի Մոսկվայի տանը 2009 թվականին: Գրքի հեղինակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ռուս դիվանագետ Վլադիրմիր Կազիմիրովը: «Խաղաղություն Ղարաբաղին» գրքի շապիկին խաղաղության աղավնին է՝ արցախյան բնապատկերի ֆոնին, իսկ գրքի վերջում Վլադիմիր Կազիմիրովը բանաստեղծություն է ձոնել Արցախին՝ խաղաղության վերջնահույսով: Վլադիմիր Կազիմիրովը ռուսաստանցի դիվանագետ է։ Եղել է ԽՍՀՄ և ՌԴ դեսպանը մի շարք երկրներում։ Նա 1992 թվականին նշանակվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ապա`ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ ներկայացուցիչ, 1994-1996 թվականներին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ։ Կազիմիրովի անմիջական մասնակցությամբ են ընթացել նաև զինադադարի շուրջ բանակցությունները եւ հրադադարի փաստաթղթի ստորագրումը։ Տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/azatutyun/videos/2271322993114505/?v=2271322993114505]Ազատություն ռադիոկայանի[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր