1236 դիտում
17:48 11-10-2019
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալները հանդիպել են Համաշխարհային բանկի թիմի հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը, Վարոս Սիմոնյանը և Նաիրա Մարգարյանը հանդիպել են Համաշխարհային Բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակության հետ՝ քննարկելու Բանկի հետ համագործակցության շրջանակը։
Ավագ Ավանեսյանը շնորհավորել է Սեբաստիան Մոլինեուսին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ՀԲ-ի հետ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի։
Վարոս Սիմոնյանը ներկայացրել է «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի առաջընթացը և ընթացիկ աշխատանքներին առնչվող հարցեր։
Նաիրա Մարգարյանն անդրադարձել է փոքր և միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված աշխատանքներին, հյուրերի խնդրանքով ներկայացրել որոշ մանրամասներ։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների հետ քննարկվել է նաև զարգացման ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքը, այդ համատեքստում միջազգային դոնորների համայնքի հետ համագործակցության ձևաչափը։ Անդրադարձ է եղել ռազմավարություններում առկա հաշվարկների իրականացման հարցերին։
Նմանատիպ նյութեր
2007 դիտում
17:19 22-10-2018
ԲԴԽ-ն հանդիպել է «Արդարադատության վերաբերյալ հարցման» եվրոպական հանձնաժողովի և համաշխարհային բանկի թիմի հետ
1677 դիտում
19:56 05-02-2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն հանդիպել է Համաշխարհային բանկի թիմի հետ
2615 դիտում
19:17 11-07-2018
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի առաքելության թիմի հետ
Այս բաժնից
532 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
406 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից