211652_close_icon
views-count992 դիտում article-date 13:32 11-10-2019

Տիգրան Ավինյանը Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է թվայնացման և զբոսաշրջության հարցերը

Հոկտեմբերի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է մտքեր փոխանակելու Բանկի հետ գործընկերության վերաբերյալ, քննարկելու ընթացիկ ծրագրերը ու համագործակցության հետագա ուղղությունները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է կառավարությանը վերջերս եվրապարտատոմսերի հաջող թողարկման, ինչպես նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են թվայնացման, զբոսաշրջության, ջրային ռեսուրսների կառավարման, ոռոգման, էներգետիկ ռազմավարության և էներգաարդյունավետության ոլորտներին վերաբերող հարցեր և նախանշել այս ուղղություններով հետագա քայլերը:

Նմանատիպ նյութեր