211652_close_icon
views-count77368 դիտում article-date 11:28 11-10-2019

Երևանում ատրճանակի գործադրմամբ 29–ամյա երիտասարդին սպանելու կասկածանքով որոնվում է 23–ամյա երիտասարդը, ով, ըստ տեղեկությունների, «բարեց է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի կողմից որոնվում է Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Ն.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հոկտեմբերի 9-ին Երևանի Անդրանիկի 130 շենքի բակում իր կողմից ձեռք բերված ապօրինի հրազենով Երևան քաղաքի Բանավան թաղամասում գրանցված, սակայն Երևան քաղաքի Մետաքս թաղամասում բնակվող, 29-ամյա Գուժ Մխիթարյանին սպանելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար Մհեր Եսայանը միջնորդություն է ներկայացնելու դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի որոնվող Անդրանիկ Ն.-ի նկատմամբ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/10/1137508/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ՝ հոկտեմբերի 9-ին Երևանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության փաստով։ Գ. Հովհաննսյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար էր նշանակվել նույն քննչական բաժնի ավագ քննիչ Մհեր Եսայանը։ Ֆոտոլրագրողր տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի քննիչների կատարված հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզվել էր սպանվածի ինքնությունը. նա 29-ամյա Գուժ Մխիթարյանն էր, ով հաշվառված էր Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում, սակայն բնակվում էր Երևան քաղաքի՝ ժողովրդին հայտնի Մետաքս թաղամասում։ Քննիչի որոշմամբ նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև, որ երբ հանցագործը կրակոցներ էր արձակել նստարանի մոտ գտնվող Գ. Մխիթարյանի ուղղությամբ, փամփուշտներից մեկը խոցել է նրան և վնասել թիվ 138 շենքի բնակիչներից մեկի պատուհանը։ Այն կոտրել էր ապակին։ Նշված բնակարան ժամանած ոստիկաններն ու քննիչները փամփուշտը հայտնաբերել էին նշված տանը։ Օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հայտնաբերել էին մի քաղաքացու, ով հոկտեմբերի 2-ին Երևանում հրկիզել էր մի քանի ավտոմեքենաներ, որոնցից մեկը պատկանում էր սպանության գործով քրեական գործի քննչական խմբի ղեկավար Մ. Եսայանին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 203+
203+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր