211652_close_icon
views-count2110 դիտում article-date 10:44 11-10-2019

Հայկ Մարությանը որոշում կայացնելիս շրջանցել է վերադասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիրն այս տարվա օգոստոսի 8-ի նիստում որոշեց Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազմակերպման և սա­նիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչել ՀՀ տարածքային կառավարման և եևթակառուցվածքների նախարարու­թյանը: Եվ ենթադրվում էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մինչև «Սանիթեքի» հետ կնքած պայմանագրի միակողմա­նի լուծումը այդ հարցը կքննարկեր վերադաս մարմին համարվող նախարարության հետ: Այնինչ քաղաքապետ Մարությանը, փաստո­րեն, լրիվ միանձնյա է որոշել լուծարել «Սանիթեքի» հետ պայմանագիրը՝ շրջանցելով Տարածքային կառավարման և ենթակառուց­վածքների նախարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը, դիմելով քաղաքապետարան, հետաքրքրվեց՝ քննարկվել է արդյոք նա­խարարության հետ «Սանիթեք»-ի հետ կնքած փաստաթուղթը լուծելու մասին որոշումը, թե ոչ: Երևանի քաղաքապետարանից մեզ հայտնում են, որ Տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարությունն աղբահանության կազմակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչելը չի նշանակում, որ քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը լուծելու որոշումները պետք է քննարկեր նախարարության հետ: Եվ նույն սկզբունքով էլ, ըստ քաղաքապետա­րանի պարզաբանման, Տարածքային կառավարման և եևթակառուցվածքների նախարարության հետ քննարկումներ չեն արել «Սա­նիթեքի» հետ աղբահանության և սանմաքրման պայմանագրերը կնքելիս: Ավելի պարզ ասած՝ քաղաքային իշխանությունն ասում է՝ ամենևին էլ պարտավոր չէին խնդիրը նախարարության հետ քննարկել: Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Տա­րածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում չեն ողջունում քաղաքապետի մենիշխանությունն այս հար­ցում: Այսինքն՝ Հայկ Մարությանը բեկումնային այս որոշումը կայացնելիս պարզապես շրջանցել է վերադասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր