211652_close_icon
views-count4272 դիտում article-date 10:22 11-10-2019

«Էկզոտիկ» պահ՝ ԵՏՄ նեղ կազմով նիստի ժամանակ․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստանում տեղի ունեցած ԵՏՄ նեղ կազմով նիստի ժամանակ խիստ «էկզոտիկ» պահ է «արձանագրվել»՝ «դուզ» խոսքը հումորով ասելու վարպետ Լուկաշենկոյի կատարմամբ: Նիստի ընթացքում քննարկվել են հաջորդ հանդիպման վայրն ու օրը, որոշվել է ևս մեկ արտահերթ նիստ անցկացնել՝ հստակեցնելու՝ ով է լինելու Տիգրան Սարգսյանի փոխարինողը ԵԱՏՄ «վարչապետի» պաշտոնում, ու նաև որոշ օրենսդրական նախաձեռնություններ վերջնական տեսքի բերել: Որոշվել է` դեկտեմբերի 20-ին, Սանկտ-Պետերբուրգում, սակայն Վլադիմիր Պուտինն ասել է` այդ օրը КГБ-ի տոնն է, ես պետք է պարգևներ հանձնեմ, հետո հավելել, որ դեկտեմբերի 19-ին կհանձնի, այսինքն կմասնակցի նիստին: Նիկոլ Փաշինյանը «պապից ավելի կաթոլիկ» է եղել, առարկելով, թե Հայաստանում նույնպես տոնը տոնվելու է, և ինքը նույնպես պետք է պարգևներ հանձնի: Լուկաշենկոն ասել է. «Էլ ի՞նչ КГБ, ЦРУ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր