211652_close_icon
views-count2476 դիտում article-date 09:01 11-10-2019

Մանրամասներ Ապրիլյան պատերազմի հարցով հանձնաժողովի փակ գաղտնի նիստից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի երեկվա փակ գաղտնի նիստի մանրամասներն իմանալ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ քննել են քառօրյայի մասնակից, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյանին: Թեպետ տեղեկություններ կային, թե նիստին ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա է քննվել, մեր աղբյուրները, սակայն, տեղեկացնում են, որ երեկ քննվողը Նիազյանն է եղել: Մեր տեղեկություններով` հիմնականում հարցաքննություն իրականացնողը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է եղել՝ հաճախ խոսքը փոխանցելով «Իմ քայլ»-ից հանձնաժողովական Տիգրան Կարապետյանին: Զինվորին, ըստ մեր լուրերի, հարցրել են` արդյոք այդ օրը բանակը զենք ունեցել է, անհրաժեշտ սնունդով ապահովված եղել են, հրամկազմը պատրաստ եղել է, զինվորների քաջությունը բավարարել է մարտին մասնակցել: Մինչև այսօր բոլոր քննվողները, ըստ մեր լուրերի, հաստատել են, որ ամենի ինչ նորմալ է եղել, և հանձնաժողովը չի կարողանում գտնել թերացումների կծիկը: Ի դեպ, հանձնաժողովականները միմյանց խոստացել են նիստից «ուտեչկաներ» չանել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր