211652_close_icon
views-count798 դիտում article-date 21:42 10-10-2019

Սիրիայի մեր հայրենակիցների շրջանում խուճապային տրամադրություններ չկան․ ԱԳ փոխնախարար

Սիրիայի մեր հայրենակիցների շրջանում խուճապային տրամադրություններ չկան։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» թղթակցի հետ զրույցում։ ԱԳՆ-ի տվյալներով՝ Ղամիշլի քաղաքում կա մոտ 420 հայ ընտանիք, ընդհանուր՝ 3 հազար մարդ։ Փոխնախարար Հովհաննիսյանը նշել է, որ այդ տարածաշրջանում ընդհանուր կար 5 հազար հայ, եւ այս պահի դրությամբ 3 հազարն են, որ գտնվում են հայտարարված գործողությունների տարածքում։ «Կապի մեջ ենք, խուճապային տրամադրություններ չկան մեր հայրենակիցների շրջանում, զոհեր վիրավորներ այս պահի դրությամբ չունենք»,- ասել է փոխնախարարը։ Նա նաեւ նշել է, որ դեռեւս խոսք չկա տարհանման, ֆիզիկական անվտանգության անմիջական խնդիրների մասին։ Ըստ ԱԳՆ տվյալների՝ թուրքական ներխուժման թիրախներից մեկում Թել Աբիաթում ապրող 16 հայկական ընտանիքներից 13-ը ինքնակամ հեռացել է եւ տեղափոխվել սիրիական այլ քաղաք։ Հիշեցնենք՝ Թուրքիան հոկտեմբերի 9-ից Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություն է իրականցնում քրդերի դեմ, ռազմարշակը կրում է «Խաղաղության ակունք» անունը։

Նմանատիպ նյութեր