1952 դիտում
21:31 10-10-2019
Հանցագործ Էրդողանը գրոհում է Սիրիայի հյուսիսն իբր ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով. ՍԱՀ ԱԳՆ
Այսօր հանցագործ Էրդողանը գրոհում է Սիրիայի հյուսիսի անվտանգ բնակչության դեմ՝ իբր ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով։ Այս մասին ասել է ՍԱՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական աղբյուրը, տեղեկացնում է ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը։
Նա ընդգծել է, որ Թուրքիայի նախագահի հայտարարությունները սիրիական ժողովրդին ու նրա իրավունքները պաշտպանելու ձգտման մասին կարող են բխել միայն մի մարդուց, որը կտրված է իրականությունից։ Սիրիան դիմակայելու է թուրքական ագրեսիային բոլոր ոլորտներում, իր տարածքի ցանկացած հատվածում։
Աղբյուրն ավելացրել է, որ նման հայտարարություններ անելով հանցագործ Էրդողանն այսօր գրոհում է Սիրիայի հյուսիսի անվտանգ բնակչության վրա՝ իբր ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով։
Սիրիական Արաբական Հանրապետությունը կդիմակայի Թուրքիայի ագրեսիային բոլոր հնարավոր միջոցներով եւ կշարունակի պայքարն ահաբեկչության դեմ։ Սիրիացիների պաշտպանությունը միայն Սիրիական արաբական բանակի եւ սիրիական պետության խնդիրն է, ամփոփել է նա։
Նմանատիպ նյութեր
1018 դիտում
09:01 06-07-2021
Կոգնիտիվ դիսոնանս՝ Սահմանադրության օրը․ «Փաստ»
847 դիտում
19:36 12-03-2015
ՌԴ ԱԳՆ-ում ահաբեկչության դեմ պայքարի հարցերով փոխնախարարի նոր պաշտոն կլինի
Այս բաժնից
535 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
460 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում
511 դիտում
20:39 17-04-2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա