211652_close_icon
views-count74657 դիտում article-date 14:32 10-10-2019

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. 3 ավտոմեքենաներով բարձված DAF մակնիշի կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է. մեքենաները 25 մետր գլորվելով՝ հայտնվել են ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գերմանիայի Դաշնության քաղաքացի, 59-ամյա Պիտե Մ.-ն իր վարած DAF մակնիշի BB 130-133-P համարանիշի կցորդիչով ավտոմեքենայով Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ ոլորանապտույտ գոտում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կցորդիչին ամրացված կոնտեյների մեջ եղած 3 ավտոմեքենաները կոնտեյներից դուրս են շպրտվել և մոտ 25 մետր գլորվել ձորը: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները ուղղել են ավտոմեքենան, այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի գոտի և սահմանազատել տարածքը, իսկ կոնտեյները դուրս բերելու համար անրհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր