2793 դիտում
14:49 10-10-2019
Կառավարության որոշմամբ Տրդատ Սարգսյանն ազատվեց մարզպետի պաշտոնից
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Տրդատ Սարգսյանին ազատել ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից:
Նա հրաժարականի դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 7-ին:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը կապում են Եղեգնաձորում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ մարզպետի օգնականը ծեծի է ենթարկել փոխգնդապետին:
Մարզպետը հերքում է իր առնչությունն այդ միջադեպին և պնդում է, որ ինքն այդ ժամանակ տանն է եղել:
Մարզպետն, այնուամենանիվ, հայտարարել էր, որ վայր կդնի իր լիազորությունները, կարևորելով Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը:
Նմանատիպ նյութեր
1749 դիտում
11:25 21-01-2021
Կառավարության որոշմամբ՝ Տիգրան Պետրոսյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից
1275 դիտում
11:29 10-12-2020
Գարիկ Սարգսյանն ազատվեց Արարատի մարզպետի պաշտոնից
2753 դիտում
09:21 24-09-2019
Որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս․ Տրդատ Սարգսյան
Այս բաժնից
235 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
238 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ