211652_close_icon
views-count2406 դիտում article-date 14:25 10-10-2019

Սևանն աղտոտում են, հետո պահանջում, որ քաղաքացիները հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Սևանա լճի հաջողություններին, խոսեց Սևանի ափին առկա օբյեկտների մասին: «Սևանի ափին հիմա կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են։ Էդ մարդիկ աղտոտում են Սևանը, էդ աղտոտման արդյունքում կրում են տնտեսական վնասներ ու Կառավարությունից պահանջում են, որ քաղաքացիներին ուղղորդեն՝ գնան իրենց աղտոտած ջրերում ու իրենց հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն»,-ասաց նա։ Նա նշեց, որ ամեն ինչ չէ, որ պետք է սոցիալական խնդրով պայմանավորել և նկատեց, որ քանդվող ու փտող «վագոնչիկներով» երկար ընտանիք չեն պահի։ «Սևանի շուրջ բիզնեսը պետք է քաղաքակրթվի: Սա մեր խնդիրն է ու մենք պետք է ունենանք շատ հստակ դիրքորոշում: Մարդիկ վնաս են հասցնում իրենց գործողություններով, հետո դրանց արդյունքների հետ առերեսվում են, հետո ճամփա են փակում ու ասում են ՝ Կառավարություն, արի, լուծի։ Իսկ ո՞վ է ասել, որ էդ բոլոր հարցերը պետք է Կառավարությունը լուծի։ Դուք ձեր ոտի տակը մաքրեք: Հատկապես թերակղզու հատվածում կատաստրոֆիկ երևույթներ կան: Հերիք է աչք փակել այդ երևույթների առաջ: Պետք է հասցեական գնալ, միջոցներ ձեռնարկել: Սևանում տեղեր կան, որ, եթե այնտեղ մի զբոսաշրջիկ հայտնվի, ում տեսնի, կասի՝ հանկարծ Հայաստան չգնաք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր