2394 դիտում
13:37 10-10-2019
Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին պաշտպանելու ուղղությամբ․ վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգին անցնելը, անդրադաձավ երեկ Թուրքիայի զինված ուժերի ներխուժմանը Սիրիայի Արաբական Հանրապետություն: Նա նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել:
«Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը և մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև մեր գնահատմամբ՝ այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճնգաժամը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,-ասաց նա:
Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը Հալեպում իրականացնում է մարդասիրական առաքելություն, որն ուղեկցվում է հաջողությամբ և շարունակական բնույթ է կրում։
Վարչապետն ասաց նաև, որ կարծում է՝ Կառավարության նիստից հետո դռնփակ ռեժիմով քննարկում կանեն և մտքեր կփոխանակեն՝ հնարավոր զարգացումների և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումների վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
421 դիտում
16:55 06-04-2024
Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ-ին կոչ է անում կոնկրետ միջոցներ ձեռնարկել ՀՀ-ին պաշտպանելու համար
Այս բաժնից
556 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
652 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է