հիմնական կայք
Լրահոս

Բավարական կոնցեռնը ներկայացրել է BMW М8 դասի 4 դռնանի կուպեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բավարական կոնցեռնը ներկայացրել է BMW М8 դասի 4 դռնանի կուպեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Բավարական կոնցեռը ներկայացերլ է BMW M8 Gran Coupe-ն:


4 դռնանի նոր կուպեն հագեցած է 617 ձիաուժ հզորությամբ շարժիչով, իսկ արժեքը կազմում է 130 և 143 հազար դոլար՝ բազային և ավելի հզոր՝ Competition տարբերակի համար:

Նոր մոդելները կթողարկվեն արդեն այս տարվա նոյեմբերին:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ բավարական կոնցեռնի BMW M սպորտային մասնաճյուղը թողարկել էր նոր՝ X5 M և X6 M ամենագնացները, ինչպես նաև դրանց ավելի հզոր՝ M Competition տարբերակները:

Նոր մոդելները հիմնված են 5-րդ սերնդի X5 և X6 տարբերակների վրա: M և M Competition մոդելները ավելի ոճային են, շքեղ և հզոր, քան ստանդարտ ամենագնացները: 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով 2 նոր մոդելներն էլ հագեցած են 4,4լ աշխատանքային ծավալով V8 շարժիչով, ընդ որում՝ M մոդելը 600 ձիաուժ հզորություն է ապահովում, իսկ 100 կմ/ժ արագության այն հասնում է ընդամենը 3,8 վայրկյանում:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք