1240 դիտում
10:47 10-10-2019
Ավելի քան 116 մլն դրամ՝ Արդարադատության նախարարությանը․ ինչ են անելու այդ գումարը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի կառավարությանը արդարադատության նախարարությանը կհատկացնի 116 մլն 669 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունը նշված գումարով քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական էլեկտրոնային ռեգիստր ներդնելու համար տեխնիկական սարքավորումներ պետք է ձեռք բերի:
Մեզ հայտնի դարձավ, որ նախարարությունը նախատեսում է գնել օդորակիչներ, շարժական տեսախցիկ, սկաներ, մատնահետք վերցնելու սարք և այլն: Բացի այս, քրեակատարողական ծառայության և VXSoft ընկերության մասնագետների կողմից մանրամասն նախագծվել և մշակվել է «Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստրը»` e-Penitentiary էլեկտրոնային կառավարման համակարգը:
Իսկ ծրագրի գործարկման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ձեռքբերման նպատակով խոշորացված հաշվարկներով անհրաժեշտ կլինի մոտ 67 մլն 669 հազար դրամ, իսկ կորպորատիվ ներքին ցանցի տեղակայման համար` 49 մլն դրամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
201067 դիտում
19:03 19-10-2019
Երևանում թալանել են ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի զարմուհուն. գումարը կազմում է ավելի քան 1 մլն դրամ
5283 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
550 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»