211652_close_icon
views-count1293 դիտում article-date 10:20 10-10-2019

Արտադրողները կարող են բոյկոտ հայտարարել սուպերմարկետներին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ սուպերմարկետների ցանցերը որոշել են վաճառքի 25-30%-ից և սուպերմարկետում տեղի գումարից բացի, այլ բոնուսների տեսքով աշխատողների աշխատավարձերը ևս գանձել մսամթերք արտադրողներից, ինչն առաջացրել է վերջիններիս դժգոհությունը: Մեր տեղեկություններով, սուպերմարկետների ցանցերի կողմից արտադրողների հանդեպ սկսված ճնշումները նոր թափ են ստանում, որին ի պատասխան, արտադրողները որոշել են իրենց հերթին քայլեր ձեռնարկել: Մսամթերք արտադրող մի շարք ընկերություններից մեզ տեղեկացրեցին, որ նման պահանջ իսկապես կա «Երևան Սիթի», «Զովք», «ՍԱՍ», «Ծիրան», «Արև», «Էվրիկա» և այլ սուպերմարկետների ցանցերի կողմից, ինչը ընդունելի չի կարող լինել իրենց համար: Ցավոք, առայժմ ոչ մի արձագանք չկա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից: Եվ այս պայմաններում, մեր տեղեկություններով, արտադրողները որոշել են միավորել իրենց ուժերը՝ հարցին արդարացի լուծում տալու համար: Մասնավորաբար, եթե քայլեր չձեռնարկեն վերը նշված փաստերն ուսումնասիրելու և անբարեխիղճ մրցակցային պայմանները վերացնելու ուղղությամբ, ապա բոլոր ընկերությունները ստիպված կլինեն ծայրահեղ քայլեր ձեռնարկել, սուպերմարկետներին բոյկոտ հայտարարել, գուցե նաև միահամուռ անժամկետ գործադուլ հայտարարել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր