211652_close_icon
views-count46829 դիտում article-date 10:10 10-10-2019

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 26–ամյա վարորդը ВАЗ 21 1540 ավտոմեքենայով բախվել է ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում Ծովագյուղ գյուղի բնակիչ, 26-ամյա Ս. Խ.-ն իր վարած ВАЗ 21 1540 մակնիշի 08 RR 868 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 71.1-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի համանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+

Նմանատիպ նյութեր