211652_close_icon
views-count36537 դիտում article-date 09:45 10-10-2019

Ավտովթար Լոռու մարզում. Mersedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. վարորդին դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղիի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Վանաձոր-Դիիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում, Mersedes մակնիշի 35 RV 375 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի երկաթ-բետոնե արգելապատնեշներին, տապալել այն ու հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների հետ միասին Mersedes-ի վարորդին դուրս են բերել մեքենայից եւ պատգարակով մոտեցրել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության խմբին: Դեպքի վայր են ժամանել նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր