965 դիտում
09:49 10-10-2019
Իգիթյանին չեն հեռացնի ԵԽԽՎ պատվիրակությունից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «50/50 է հավանականությունը, որ ԵԽԽՎ հայկական պատվիարակության անդամ Հովհաննես Իգիթյանը կլքի պատվիարկությունը: Իշխող թիմից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ Իգիթյանի ԵԽԽՎ մանդատի հարցն օդում է։
Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Իգիթյանը վեհաժողովում չէր մասնակցել ՌԴ-ի` ԵԽԽՎ վերադարձի հարցի քվեարկությանը` ըստ տարածված լուրերի` պայմանավորվելով ուկրաինացի պատվիրակների հետ, և ռուսական կողմի պահանջն էր հեռացնել նրան պատվիրակությունից: Եվ, ահա, հայկական կողմը դիլեմայի առջև է` ինչպես չնեղացնել դաշնակից Ռուսաստանին ու թիմակցին:
Եվ, ահա, թնջուկի լուծումը թիմում գտել են` Իգիթյանին է՛լ չեն նեղացնի. տարեսկզբին նրան կփոխարինի այլ պատգամավոր ռոտացիայի սկզբունքով՝ անցնցում։ Վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է` պատվիրակության կազմը սովորաբար ամեն տարեսկիզբին թարմացվում է: Իսկ Իգիթյանն ինքը չհերքեց, որ այս հարցը քննարկում են, մեզ էլ խոստացավ. «Այդ թեմայով մենք դեռ կխոսենք»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2012 դիտում
09:47 19-07-2019
Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից․ «Փաստ»
2307 դիտում
09:01 14-09-2019
Հովհաննես Իգիթյանին կփոխարինեն ա՞յլ պատգամավորով. «Ժողովուրդ»
2058 դիտում
08:59 28-09-2019
Հովհաննես Իգիթյանին փոխարինելու հարցում դեռևս փնտրտուքների մեջ են․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
634 դիտում
08:07 17-04-2024
Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. «Ժողովուրդ»