211652_close_icon
views-count5376 դիտում article-date 09:15 10-10-2019

Հիվանդանոցից վերադարձած դատապարտյալի մոտ հայտնաբերվել է «Vertu» ապրանքանիշի թանկարժեք հեռախոս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խուզարկությունների սենյակում անձնական խուզարկության են ենթարկել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից «Արթիկ» ՔԿՀ վերադարձված դատապարտյալ Դ. Վ.-ին: Վերջինս մինչ խուզարկության ենթարկվելն ինքնակամ ներկայացրել է ձեռքի պայուսակում թաքցրած բջջային երեք հեռախոսը, որոնցից մեկը թանկարժեք՝ «Vertu» ապրանքանիշի, լյուքս դասի: Այնուհետ անձնական խուզարկությամբ դատապարտյալի գուլպայի միջից հայտնաբերվել է ևս մեկ բջջային հեռախոս, իսկ ձախ աճուկային հատվածից՝ քուղով կաշվե փաթեթ, որի մեջ եղել է հավանաբար թմրամիջոց հանդիսացող դեղնավուն, թանձր հեղուկով լի 10 մլ տարողությամբ սրվակ: Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր