6593 դիտում
19:42 09-10-2019
Ես այստեղ տեսա մեծ ուշադրություն կանանց նկատմամբ. Քիմ Քարդաշյանին հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին:
«Ուրախ եմ ողջունել Ձեզ ՀՀ վարչապետի նստավայրում և ուրախ եմ, որ Հայաստան այցելելը Ձեզ համար դառնում է լավ ավանդույթ: Կցանկանայի նշել, որ մենք շատ ենք գնահատում Ձեր պատրաստակամությունը և գործունեությունը Հայաստանն աշխարհում ներկայացնելու ուղղությամբ, և դա շատ կարևոր է: Ներկայում մենք Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրության հսկայական աճ ունենք, և կարծում եմ՝ Դուք ներդրում ունեք այդ գործում: Հուսով եմ և վստահ եմ, որ Դուք կշարունակեք այդ գործունեությունը, և հետաքրքրված կլինեք Հայաստանի ներուժի մասին քննարկումներով: Ուրախ եմ այս հնարավորության համար, քանի որ այսօր Հայաստանի և մեր կառավարության համար շատ կարևոր ուղղություն է կանանց քաջալերելը և նրանց տնտեսական գործունեության մղելը», - իր ողջույնի խոսքում նշել է վարչապետ Փաշինյանը:
Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հյուրընկալության համար՝ նշելով. «Շատ ուրախ եմ գտնվել Հայաստանում: Ես այստեղ տեսա մեծ ուշադրություն կանանց նկատմամբ և բիզնեսով զբաղվող կանանց քաջալերելու ուղղությամբ: Իսկապես շատ ուրախ եմ տեսնել դա»: Քարդաշյանի խոսքով՝ տպավորված է Հայաստանում մարդկանց ջերմ վերաբերմունքով և մտադիր է նաև տնտեսական գործունեություն ծավալել այստեղ:
Նիկոլ Փաշինյանը և Քիմ Քարդաշյանը մտքեր են փոխանակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի, հայ ինքնության պահպանման, Հայաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական կյանքում կանանց ակտիվության և ներգրավվածության, ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում համագործակցության համար ընձեռվող հնարավորությունների շուրջ:
Նմանատիպ նյութեր
1782 դիտում
13:22 16-02-2014
Քանյե Ուեսթի նվերը Սուրբ Վալենտինի օրվա առթիվ իր հարսնացու Քիմ Քարդաշյանին. ֆոտոշարք
7741 դիտում
22:37 20-02-2014
Պապարացիները և ԶԼՄ-ները հանգիստ չեն տալիս Քիմ Քարդաշյանին. տեսանյութ
Այս բաժնից
400 դիտում
22:10 24-04-2024
Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան
436 դիտում
21:56 24-04-2024
Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար․ Արտակ Զաքարյան