հիմնական կայք
Լրահոս

Մատենադարանում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «Living Smart-Empowering Youth» խորագրով համաժողովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մատենադարանում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «Living Smart-Empowering Youth» խորագրով համաժողովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հոկտեմբերի 9-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «Living Smart-Empowering Youth» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների համատեղ ջանքերով։


Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության, Եվրոպական միության, ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության երկրների՝ կրթության, երիտասարդության և նորարարության հարցերով զբաղվող բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և աշխատակիցներ, հիշյալ ոլորտներում մասնագիտացված մի շարք հասարակական կազմակերպությունների ու ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպական երիտասարդ դեսպաններ ծրագրի մոտ երեք տասնյակ մասնակիցներ։

Համաժողովին որպես հիմնական բանախոս հանդես եկավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաև ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Պիեռ Դևինը։

Բացման խոսքով հանդես հանդես եկան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Միջոցառումը բաղկացած էր չորս թեմատիկ քննարկումներից, որոնց շրջանակներում անդրադարձ կատարվեց նախորդ տասը տարիների ընթացքում կրթության և նորարարության ոլորտում Արևելյան գործընկերության շրջանակներում գրանցված հաջողություններին, առկա մարտահրավերներին և ԱլԳ ապագա տեսլականին։ Քննարկվեցին կրթությանը, ձեռնարկատիրությանը, երիտասարդությանը, ստեղծարար մտածողությանը, թվայնացմանն ու խելացի մասնագիտացումներին վերաբերող հարցեր։

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք