211652_close_icon
views-count1625 դիտում article-date 22:05 09-10-2019

Դիլիջանի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը, յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս իրազեկում հասարակությանը, ինչը նույնպես զգոնության կոչ է: Հոկտեմբերի 6-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները շրջայցի ժամանակ Թբիլիսյան խճուղում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Հաղարծին գյուղի 65-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան: Վարորդը հայտնաբերված փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ձեռք է բերել «Անագուններ» հանդամասից: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Դարձյալ Հաղարծին գյուղի մի բնակչի փայտանյութով բեռնված մեկ այլ «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան էլ հոկտեմբերի 7-ի առավոտյան Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ծառայություն իրականացնող ոստիկաններն էին ստուգել: 42-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չէր ներկայացրել: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Բնության պատճառած վնասի չափը ճշտվում է: Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր