211652_close_icon
views-count2403 դիտում article-date 18:58 09-10-2019

Գառներ էր գնել ու վճարել հուշանվեր թղթադրամներով․ Բյուրեղավանի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության ՔՀ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Կոտայքի բաժնի ծառայողները Երևանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և խարդախություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Կապանում հաշվառված, 56-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանել է, որ հուլիս և հոկտեմբեր ամիսներին Արզնի և Զովք գյուղերում գնումներ է կատարել ու վճարել հուշանվեր թղթադրամներով։ Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են նաև, որ բերման ենթարկվածը հոկտեմբերի 4-ին Արզնի գյուղում մի տղամարդուց երկու գառ է գնել՝ դարձյալ վճարելով հուշանվեր թղթադրամներով։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ նախապատրաստվում են նյութեր։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր