հիմնական կայք
Լրահոս

Շինարարների փողոցում գողություններ էր արել ու բռնվել․ Մաշտոցի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շինարարների փողոցում գողություններ էր արել ու բռնվել․ Մաշտոցի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի 44-ամյա մի բնակիչ Աջափնյակ վարչական շրջանում գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հոկտեմբերի 2-ին կասկածվողը Արզումանյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:


Պարզվել է, որ նա սեպտեմբերի 28-ին ու հոկտեմբերի 2-ին Շինարարների փողոցի շենքերից մեկի բակից, նաև նույն փողոցի տնտեսական խանութից կենցաղային ապրանքներ է գողացել: Բացի այդ, հոկտեմբերի 2-ին գաղտնի հափշտակել է Շինարարների 16 շենքի դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայի կողային հայելին:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք