211652_close_icon
views-count9793 դիտում article-date 15:49 09-10-2019

Արմեն Գրիգորյանը հասնում է անտակտության, չի կարելի Վիտալի Բալասանյանի մասին այդպես խոսել, նա Արցախի հերոս է. Արզիկ Մխիթարյան. Tert.am

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի մասին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն անցնում է սահմանները և հասնում անտակտության, այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/10/09/arzik/3113628?fbclid=IwAR38VpUb1zIsOCa45Nn7TNKmEmHnlLseMOBMy9qBc65D08eUtIjyQUkqaXg]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով «Սասնա Ծռերին», ասել էր, որ 2016 թվականին ներեցին «այդ ահաբեկիչներին», սակայն հիմա ինքը հայտարարում է՝ ֆիզիկապես ոչնչացնելու են նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իր, ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, «Ֆեյսբուքում» գրել էր, թե Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու: «Տեսնո՞ւմ եք, անցնում ենք սահմաններն ու հասնում ենք անտակտության, չի կարելի նման ձևակերպումներով խոսել, նման արտահայտություններով, նա Արցախի հերոս է, պատերազմն անցած սպա, որը մեծ ծառայություններ է մատուցել այս երկրին, ինչ-որ տեղ եթե լեզվական սայթաքում է արել, ապա դա չի նշանակում, որ որևէ մեկը պետք է նման վերաբերմունք դրսևորի: Մենք մեր բոլոր հերոսներին ոչնչացրել ենք, ոտքի տակ ենք տվել, ո՞րն է լինելու մեր շահը, եթե շարունակենք: Ո՞րն է մեր շահը, այն, որ Ալիևը Սոչիում հայտարարում է, որ Արցախի ժողովուրդ կա, որ Արցախը Ադրբեջանն է և այլն: Նրանք շունչները պահած սպասում են, որ մենք իրար հոշոտենք, իրենք տոնակատարություն անեն: Չի՛ կարելի, եթե նույնիսկ Վիտալի Բալասանյանը նման հայտարարություն է արել, Արմեն Գրիգորյանի ասածը, որևէ տեղ չի տեղավորվում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Վիտալի Բալասանյանի հայտարարություններին ամբողջությամբ ծանոթ չէ: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/10/09/arzik/3113628?fbclid=IwAR38VpUb1zIsOCa45Nn7TNKmEmHnlLseMOBMy9qBc65D08eUtIjyQUkqaXg]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր