211652_close_icon
views-count37088 դիտում article-date 15:35 09-10-2019

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Գյումրիում դպրոցի բակից գողացել են Լորդ Բայրոնի բրոնզյա կիսանդրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել Գյումրիի բնակիչ Սամվել Հ-ից, ով հայտնել է, որ Գյումրի քաղաքի Լորդ Բայրոնի անվան թիվ 20 հիմնական դպրոցի բակում հայտնաբերվել է Լորդ Բայրոնի բրոնզյա կիսանդրին: Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 6-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ դպրոցից հափշտակել են Լորդ Բայրոնի բրոնզյա կիսանդրին և մինչ ոստիկանները ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերելու համար գողին կամ գողերին, մեկ օր անց դպրոցի տնտեսվարը բակում հայտնաբերել է կիսանդրին: Փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր