211652_close_icon
views-count697 դիտում article-date 14:55 09-10-2019

ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության մասնագետների խումբն այցելել է Ֆինանսների նախարարություն

Հոկտեմբերի 8-ին ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության մասնագետների խումբն այցելել է Ֆինանսների նախարարություն: Հաստատության աշխատակիցների, ՔՊ շտաբի, կազմավորումների և տարահանման հանձնաժողովի հետ անցկացվել է «Ազդարարման ազդանշանները, դրանց տրման կարգն ու հաղորդման ձևերը: Նախարարության աշխատակիցների գործողությունները ազդարարման ազդանշանների տրման դեպքում» թեմայով սեմինար: Դասընթացի նպատակն էր բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ստուգել և թարմացնել աշխատակիցների տեսական գիտելիքները` տրվող ազդանշանների և վարվելակերպի կանոնների վերաբերյալ: Միջոցառման ընթացքում առարկայորեն քննարկվել են ազդարարման ազդանշանների տեսակների, իրականացման կարգի և թեմային առնչվող այլ հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր