հիմնական կայք
Լրահոս

Վարչապետն արձանագրում է ՀՀ-ում ստվերի կրճատման աննախադեպ իրավիճակի առկայությունը

Վարչապետն արձանագրում է ՀՀ-ում ստվերի կրճատման աննախադեպ իրավիճակի առկայությունը Հայաստանի Հանրապետությունում ստվերի կրճատման հետ կապված աննախադեպ իրավիճակ է ստեղծվել:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 9-ին «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. Ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արժույթի միջազգային հիմնադրամը նախորդ տարիներին ընդունած իր վերջին զեկույցներից մեկում արձանագրել է, որ, եթե Հայաստանի Հանրապետությունում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը տարեկան 0.3%-ի շարժ ունենա, դա կլինի լավագույն հաջողություն երկրի համար: Այսօրվա վիճակով մենք այդ ցուցանիշը բարելավել ենք մոտ 1.2 տոկոսով: Այսինքն՝ ԱՄՀ-ի լավագույն առաջարկներից չորս անգամ ավելի։ Կան ակնհայտ փաստեր, որ ստվերի կրճատման հետ կապված աննախադեպ իրավիճակ ունենք»,- ասաց Փաշինյանը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք