211652_close_icon
views-count2619 դիտում article-date 13:47 09-10-2019

Վարչապետն անակնկալի է եկել սեպտեմբերի 21-ին Գյումրիում տպագրված ՀԴՄ կտրոնների թվից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անսպասելի է եղել սեպտեմբերի 21-ին Գյումրիում տպագրված ՀԴՄ կտրոնների թվաքանակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Վարչապետն ասաց հոկտեմբերի 9-ին «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. Ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում: «Այս տարի անկախության տոնակատարության հիմնական միջոցառումները տեղի են ունեցել Գյումրիում, և այդ օրը Գյումրի է այցելել 15000 մարդ: Նրանք, ովքեր այդ օրը եղել են այնտեղ, կարող են վկայել, որ ռեստորաններում, սրճարաններում ամբողջ օրն ընդհանրապես տեղ չկար: Շատ մեծ տնտեսական շարժ կար, և ինձ հետաքրքիր էր: Հարցրեցի, թե Գյումրիում սեպտեմբերի 21-ին առևտուրն ինչ շարժ է արձանագրել: Պարզվեց, որ ՀԴՄ կտրոնները տպվել են նույնչափ, որքան նախորդ օրերին: Ընդամենը առևտրի ծավալը 10 մլն դրամով մեծացել է, բայց տպված ՀԴՄ կտրոնների թվերը չեն փոխվել»,- ասաց Վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տնտեսավարողների վարքագծի փոփոխության անհրաժեշտություն կա:

Նմանատիպ նյութեր