211652_close_icon
views-count1404 դիտում article-date 13:22 09-10-2019

Սոչիում կայացել է Պուտինի ու Բեռլուսկոնիի հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հանդիպել են հոկտեմբերի 8-ին Սոչիում: Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Աղբյուրի տեղեկություններով՝ ավելի վաղ Պուտինի հետ հանդիպման մասին Բեռլուսկոնին գրել էր Facebook-ի իր էջում: Մինչ այս հանդիպումը նրանք հանդիպել էին նաև հուլիսի 4-ին Հռոմում՝ Պուտինի Իտալիա կատարած պաշտոնական այցի ժամանակ: Նշվում է, որ 2 քաղաքական գործիչները պարբերաբար շնորհավորական ուղերձներ են հղում միմյանց ծննդյան տարեդարձերի կապակցությամբ, հաճախ հանդիպում են: Այդ հանդիպումներից մեկը տեղի էր ունեցել Ղրիմում, որից հետո Բեռլուսկոնին հայտնվել է ուկրաինական իշխանությունների «անցանկալի անձանց» ցուցակում:

Նմանատիպ նյութեր