211652_close_icon
views-count2189 դիտում article-date 12:02 09-10-2019

Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Անվտանգ սնունդ/Հետք» հարթակում քաղաքացին ահազանգել էր այն մասին, որ Արտաշատ քաղաքի խանութներից մեկում իրեն վաճառել են ժամկետանց, բորբոսնած կոնֆետներ: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների արագ արձագանքի արդյունքում Արտաշատի Օգոստոսի 23-ի փող. 115 ա հասցեում գտնվող Ա/Ձ Մարատ Գեղամյանին պատկանող իրացման կետում հայտնվաբերվել է ոչ միայն այդ կոնֆետների խմբաքանակը, այլև ժամկետանց այլ սննդամթերք: Վերահսկողական միջոցառումներից հետո վաճառքից հանվել և ոչնչացվել է ժամետանց 3 տուփ աղացած միս, 5 լիտր բնական և գազավորված հյութեր, շոգեխաշած մսի մեկ պահածո, 6 հատ խտացրած կաթ, 6 շոկոլադե ձողիկներ «Թվիքս», 3 շոկոլադե վաֆլի «Յաշկինո», 22 գարեջուր: ՍԱՏՄ տեսուչների կողմից տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական: http://snund.am/%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d6%81%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a1%d5%b0%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-4/ [b] Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր