հիմնական կայք
Լրահոս

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ թիվ 15 դպրոցում ռումբ  է տեղադրված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ահազանգ է ստացվել ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որ Գյումրի քաղաքի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:


Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության և տարածքային բաժնի ծառայողները:

Ահազանգի մասին տեղեկությունը փոխանցվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը և արդյոք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դպրոցի 250 աշակերտներն ու ուսուցչական ողջ կոլեկտիվը տարհանվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք