4215 դիտում
10:42 09-10-2019
Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում. «Ազատություն»
Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։
Ինչպես [url=https://www.azatutyun.am/a/30207044.html]«Ազատության»[/url]-ը հայտնեց բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը, վիրահատությունը բարեհաջող ավարտվել է:
Թե ինչ վիրահատություն է կատարվել, բժշկական կենտրոնից չեն հայտնում՝ ասելով, որ դա անձնական տեղեկություն է։
Նախկին նախագահին երեկ առավոտյան են տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Մինչ այդ նա երկու անգամ հետազոտություն էր անցել նույն բուժհաստատությունում։
Ռոբերտ Քոչարյանը հունիսի 25-ից կալանքի տակ է:
Նմանատիպ նյութեր
1903 դիտում
11:22 12-12-2019
Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժզննում է անցել
Այս բաժնից
361 դիտում
21:28 22-04-2024
Ալեն Սիմոնյանի մասնակցում է Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին