211652_close_icon
views-count825 դիտում article-date 11:28 09-10-2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 33.5 հա տարածք

Հոկտեմբերի 8-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 600 քմ, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտ՝ 7000 քմ, Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ 1 հա, Գոռավան գյուղում՝ 2700 քմ, Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում՝ 20 հա, Պռոշյան գյուղում՝ 3000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 200 քմ, Վայոց ձորի մարզի Արին գյուղի մոտակայքում՝ 9 հա, Արփի գյուղում՝ 2 հա, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 500 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր