211652_close_icon
views-count25440 դիտում article-date 23:54 08-10-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Մայակովսկի գյուղում բախվել են «06»-ն ու «07»-ը. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մայակովսկի գյուղի 4-րդ փողոցում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Գևորգ Շ-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 ՏV 983 համարանիշի և Կոտայք գյուղի բնակիչ՝ 32-ամյա Մուշեղ Մ-ի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 ՏA 155 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Շ-ն, նրա ուղևորներ՝ Աբովյան քաղաքի բնակիչներ, 20-ամյա Ք. Խ-ն, 18-ամյա Հ. Խ-ն, 40-ամյա Թ. Խ-ն և 15-ամյա Ժ. Զ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր