211652_close_icon
views-count1915 դիտում article-date 23:40 08-10-2019

Ես հպարտ եմ լինել Հայաստանում այս պատմական ժամանակահատվածում. Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հպարտ է լինել Հայաստանում պատմական այս ժամանակահատվածում: Այս մասին Թանկյանն ասաց հոկտեմբերի 8-ին իր «Gavat» ապրանքանիշի ներկայացման ընթացքում: «Ես հպարտ եմ լինել Հայաստանում այս պատմական ժամանակահատվածում, երբ բազմաթիվ դրական փոփոխություններ են տեղի ունենում: Այն հայերը, որոնց ես գիտեմ ամբողջ աշխարհում, ցանկանում են վերադառնալ, դառնալ Նոր Հայաստանի մի մասը, մնալ Նոր Հայաստանում»,- ասաց Թանկյանը:

Նմանատիպ նյութեր