211652_close_icon
views-count1105 դիտում article-date 22:56 08-10-2019

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին։ Նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Ավետիս Կիտանյանին զբոսաշրջության ոլորտում հայ-լիբանանյան կապերն ամրապնդելու և զարգացնելու հետևողական ջանքերի, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը նպաստելու պատրաստակամության համար։ Տիգրան Խաչատրյանը Լիբանանի զբոսաշրջության նախարարին ծանոթացրել է Հայաստանի զբոսաշրջության ոլորտում իրականացվող աշխատանքներին և նախանշված ծրագրերին, խոսել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների աճող թվի և աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև ոլորտում ակնկալվող զարգացումների մասին։ Ավետիս Կիտանյանն, իր հերթին, ներկայացրել է Լիբանանի զբոսաշրջության ոլորտի վիճակագրության ցուցանիշները և զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Խոսելով համագործակցության հեռանկարների մասին, նախարարները քննակել են նաև Ծոցի երկրներից նոր զբոսաշրջային խմբերի թիրախավորման նախագծի մասին։ Այս հարցում Ավետիս Կիտանյանն առաջարկել է ուսումնասիրել լիբանանյան փորձը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն առաջարկել է միասին մշակել նախագիծը և համագործակցություն հաստատել այդ և այլ ուղղություններով։

Նմանատիպ նյութեր