211652_close_icon
views-count71756 դիտում article-date 21:07 08-10-2019

Վրաերթ Կոտայքի մարզում. Toyota Land Cruiser-ի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա հետիոտնին. վերջինը և Toyota-ի վարորդը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 08 GA 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Երևանյան և Ինտերնացիոնալ փողոցների խաչմեչուկում վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Ռուբինա Ս-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր վարորդի հետ նրան տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից առաջին բուժօգնությունը ստանալով՝ տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, դեպքի վայրում նրա ինքնազգացողությունը նույնպես վատացել է, ով նույնպես տեղափոխվել է «Աբովյան՞ բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը, ով այս պահին գտնվում է «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ։ Դեպքիմասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր